Պետական գնումների մասնագետ

TEAM2B

About the role

Մենք փնտրում ենք Պետական գնումների մասնագետ

TEAM2B-ն ընդլայնում է իր թիմը և փնտրում է կազմակերպված, պատասխանատու և մանրուքներին ուշադրություն դարձնող մասնագետի, ով կմիանա նոր ձևավորվող ուղղությանը և կներգրավվի պետական գնումների և մրցույթների ամբողջական գործընթացներում։

📍 Աշխատանքի վայր՝ Երևան 🕘 Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք

🔹 Հիմնական պարտականություններ՝ • Պետական գնումների հարթակների մշտադիտարկում և համապատասխան մրցույթների ընտրություն • Մրցութային փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն • Հայտերի և պահանջվող փաթեթների պատրաստում ու ներկայացում • Մրցույթների ընթացքի համակարգում և ժամկետների վերահսկում • Պայմանագրերի և ուղեկցող փաստաթղթերի կազմում և վարում • Ներքին թիմերի հետ համագործակցություն գործընթացների իրականացման համար • Օրենսդրական փոփոխությունների հետևում և կիրառում

🔹 Պահանջներ՝ • Բարձրագույն կրթություն • Պետական գնումների քննության վկայական • 1-2 տարվա աշխատանքային փորձ պետական գնումների ոլորտում • MS Office ծրագրերի լավ իմացություն • Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքներին • Ժամկետների պահպանման և միաժամանակ մի քանի գործընթաց կառավարելու կարողություն • Tender/ARMEPS հարթակների հետ աշխատանքային փորձ • Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն • Տարբեր ոլորտների պետական մրցույթների մասնակցության փորձ

Apply for this position

Click to upload PDF or DOCX

Max file size: 20 MB